ՌԴ ՊՆ կոլեգիան քննարկել է ռուսական բանակի արդիականացման հարցը

Բաժանորդագրվել

Նիստի մասնակիցները քննարկել են բանակի հագեցման հետ կապված հարցեր։

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստ է անցկացրել, լսել է տեղակալների զեկույցները առաջին կիսամյակում ձեռք բերված արդյունքների և այդ արդյունքների հետ կապված ռիսկերի վերաբերյալ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՌԴ ՊՆ–ի կոլեգիայի նիստում հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի զինված ուժերի արդիականացմանն ու համալրմանը։

Քննարկվել են նաև ռազմական կրթության համակարգի կատարելագործմանը, բժշկական աջակցությանը, շինարարական և գույքային համալիրների արդիականացմանն առնչվող հարցեր։

Առանձին քննարկվել են նաև զինծառայողների և նրանց ընտանիքների համար սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ուղղված հարցերը։

Նիստին մասնակցել են ՌԴ նախագահի օգնական Ալեքսեյ Դյումինը, ռազմական շրջանների, նավատորմի հրամանատարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև կենտրոնական ռազմական հրամանատարական մարմինների ղեկավարներ։

Leave a comment