Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջորդ նախարարական հանդիպումը, որին կմասնակցեն բոլոր վեց երկրները, շուտով կկայանա՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք սպասում ենք, որ մեր ադրբեջանցի և հայ գործընկերները շուտով կհամաձայնեցնեն հաջորդ նախարարական հանդիպումների ժամանակացույցը, և մենք կորոշենք՝ այն տեղի կունենա՞ Բաքվում, թե՞ Երևանում»,- ասել է նա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Լավրովն ընդգծել է, որ «3+3» հարթակը (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան) զգալի ներուժ ունի տարածաշրջանային մարտահրավերները լուծելու համար։