Վարդան Ղուկասյանը տանը կկրի կալանքը
Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Լեւոն Պետրոսյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը։ Ինչպես “Ա1+”-ի հետ զրուցում նշեց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը, դատարանը բացի տնային կալանքից, նաեւ կիրառել է գրավ’ 19 մլն դրամի չափով, այսինքն կիրառել է համակցված խափանման միջոց։
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների հիման վրա՝ խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։ Ղուկասյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և դրանք որակում է որպես քաղաքական հետապնդում։