Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը․ կասկածներ կան՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ: Այս մասին հայտնում են Ռոսսելխոզնադզորից:

«Ռոսսելխոզնադզորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը կասեցնելու խնդրանքով։

2026 թվականին Իրանից մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ֆիտոսանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Մինչդեռ, արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է այն ապրանքին, որը նախկինում ներկրվում էր Հայաստանից։

Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։ 2026 թվականի մայիսի 22-ից արգելված է Ռուսաստան ներմուծել կտրած ծաղիկներ, որոնց առաքման և ծագման վայրը Հայաստանն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment