Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում 12 նավի են հարվածել

Քաղաքականություն

17.07.2026 | 15:54

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին հայտնել է Սև ծովում 12 նավերի վրա հարվածների մասին։ Երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում Ազովի ու Սև ծովերում հարձակման ենթարկված նավերի թիվը հասել է գրեթե 160-ի, գրում է The Insider-ը։

Հուլիսի լույս 17-ի գիշերը հարձակման են ենթարկվել 9 չոր բեռնատար նավեր, մեկ լցանավ, մեկ գազատար և մեկ քարշակ։ Հուլիսի 6-ից 17-ն ուկրաինական ուժերը խորտակվել են 159 նավ․ 117-ը՝ Ազովի ծովում, 42-ը՝ Սև ծովում։

Բրովդին նաև հրապարակել է ուրբաթ գիշերվա հարվածների տեսանյութեր, ինչպես նաև հարձակման ենթարկված նավերի քարտեզ. դրանց հարվածել են Կրասնոդարի երկրամասում։ Նա գործողության նպատակն անվանել է «նավթի, վառելիքի և բեռների լոգիստիկայի անդառնալի կաթվածահարությունը», որոնք մատակարարվում են պատժամիջոցներին հակառակ։

«Մենք պետք է յուրաքանչյուր ինքնագնաց նավ վերածենք լողացող բեռնանավի։ [Կարևոր է] կանխել նավթի արտահոսքը և ջրի աղտոտումը»,- ասել է նա։

Նավթային լցանավերին հարվածների ֆոնին արբանյակներն արդեն գրանցել են Ազովի ծովում վերջին շաբաթներին ի հայտ եկած բազմաթիվ նավթի արտահոսքեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment