Փետրվարի 10-ին ժամը 19:00-ին, ՊՆ-ն կներկայացնի նախորդ երեք տարիների ընթացքում կատարված ամրաշինական ու ինժեներական հսկայածավալ աշխատանքների մի մասը: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այժմ հասունացել է ժամանակը, երբ պիտի ձեզ ներկայացնենք վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները սահմանին, մասնավորապես ներկայացնելու ենք ամրաշինական աշխատանքները, այսպես կոչված ամրացված շրջանները, որը նախկինում ցուցադրվել է մեր հայրենակիցներից ինչ-որ շահագրգիռ կողմերի, ովքեր ցանկություն են հայտնել դրանք տեսնելու։ Բայց հիմա որոշում ենք ընդունել այն ներկայացնել հանրության դատին։ Այն բաղկացած կլինի երկու առանձին հոլովակներից, առաջինը ձեր դատին կհանձնենք վաղը, մյուսը չորեքշաբթի օրը»,- սոցիալական էջերում հրապարակված տեսաուղերձում հայտնել է նախարարը։
The post ՊՆ-ն փետրվարի 10-11-ին կներկայացնի սահմանին կատարված աշխատանքները appeared first on CIVILNET.