Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտահանողների շրջանում առկա են մտահոգություններ, որ եվրոպական շուկաներում հայկական ձուկը կարող է մրցունակ չլինել բարձր լոգիստիկ ծախսերի պատճառով, հատկապես համեմատած ԵԱՏՄ շուկայի հետ։ Տնտեսվարողների մտահոգությունները ՍԱՏՄ ղեկավարին ներկայացրին լրագրողները՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Տարիներ շարունակ մենք նույն մտքին ենք եղել, թե, իբր, մեր պտուղ-բանջարեղենը չենք կարող վաճառել Եվրոպական Միության շուկաներում, քանի որ  մրցունակ չենք, այնտեղ կան ավելի հետաքրքիր էկզոտիկ մրգեր և այլն, բայց պրակտիկան ցույց տվեց, որ երբ ցանկացանք, կարողացանք տանել, վաճառել և այսօր կարելի է ասել, որ արդեն արտահանման մեծ ծավալների ենք հասնում։  Հստակ փաստեր են և Կառավարության նիստերին պարոն Պապոյանը ներկայացնում է թվերը։ Հենց այս պահին մենք 50 ավտոմեքենա ունենք կանգնած ծիրանով բարձված, որը նոր երկիր է արտահանվելու»,- նշեց Պետրոսյանը։

Հարցին, թե արդյոք պետությունը կսուբսիդավորի ձկան արտահանման լոգիստիկ ծախսերը, ինչպես դա արվում է որոշ այլ գյուղմթերքների դեպքում, Պետրոսյանը նշեց. «Եթե տեսնենք, որ մեր ապրանքն այնտեղ ունի պահանջարկ, բայց լոգիստիկ ծախսերը խոչընդոտում են մրցունակությանը, ապա կարծում եմ՝ Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի սուբսիդավորման վերաբերյալ»։

Ըստ ներկայացված տվյալների՝ արտահանման ենթակա ձկնատեսակների վերաբերյալ որևէ սահմանափակում չկա։ «Կարևորը ոչ թե ձկան տեսակն է, այլ դրա վերամշակման ձևն ու համապատասխանությունը ԱՏԳ կոդերին։ Այս պահին ԵՄ արտահանման համար նախատեսված են հետևյալ տեսակները՝  սառեցված ձուկ, աղադրված ձուկ և ապխտած ձկնամթերք»,- պարզաբանեց ՍԱՏՄ ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment