Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բնականաբար, մենք պատրաստ կլինենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մեր շփումները և համագործակցությունը միջազգային հարթակներում», – ասել է նա Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ իր բացման խոսքում։
Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական միտումը դրական է՝ չնայած այս ոլորտում առկա գլոբալ մարտահրավերներին։