Բելգիացի սենատորը վերահաստատել է աջակցությունը Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման գործին

«Ապառաժ». ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի (EAFJD) նախագահ Գասպար Կարապետյանը Բելգիայի Սենատի անդամ Գաետան Վան Գոյդսենհովենի հետ հանդիպման էր ուղեկցել Հայկական իրավական կենտրոնի (ALC) գործադիր տնօրեն, ICLaw-ի տնօրեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ պատանդների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանին և Ադրբեջանի կողմից պատանդառված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդուն՝ Արմեն Իշխանյանին։

Հանդիպման նպատակն էր սենատորին ներկայացնել Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ վերջին իրավական զարգացումները և նպաստել նրանց անհապաղ ազատ արձակման ուղղությամբ Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական ճնշման ուժեղացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment