Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։
Բացի այդ, զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։