Ծառուկյանին պատկանող գինու կոմբինատի կապարակնիքները հանվել են, բայց աշխատանքը չի վերսկսվել

https://arm.sputniknews.ru/20260717/tsarukjanin-patkanvogh-ginu-kvombinati-kaparakniqnery-hanvel-en-bajc-ashkhatanqy-chi-versksvel-104732361.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են, սակայն կոմբինատը դեռ չի աշխատում

Sputnik Արմենիա

Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են, սակայն կոմբինատը դեռ չի աշխատում

2026-07-17T11:58+0400

true

PT0M09S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104732804_171:0:1111:705_1920x0_80_0_0_7eaf7786b778aa6a88bd65d79ce48fac.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, видео, գագիկ ծառուկյան

երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, видео, գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

Փաստաբանի խոսքով՝ քննչական մարմիններն ու ՊԵԿ աշխատակիցները ստուգումներ են իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնիքները հանվել են, սակայն կոմբինատը դեռ չի աշխատում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Նրա խոսքով՝ վարչական մասի աշխատակիցներին թույլ է տալիս ներս մտնել, գույքագրում է իրականացվում։

Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել էր, որ կոմբինատում ստուգումներ են արվում։

«Քննչական մարմինները, ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ, ստուգումներ են իրականացնում: Ենթադրում եմ, որ ապրանքային մնացորդի ստուգումներ են կատարում»,- ասել էր Խաչատրյանը։

Ավելի վաղ կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա էին արել՝ պահանջելով վերաբացել գործարանը, թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի։ Կոմբինատի աշխատակիցների խոսքով՝ եթե պետական մարմինները հարցեր ունեն, ապա ստուգումները պետք է իրականացնեն առանց արտադրությունը կաթվածահար անելու։

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Leave a comment