Իսրայելի գաղտնի ահազանգը․ Թրամփի դեմ հնարավոր մահափորձի վտանգ Թուրքիայում․ Axios

Axios-ի հաղորդմամբ՝ Իսրայելը ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է փոխանցել, որոնց համաձայն՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ենթադրաբար առաջարկել է կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպանությունը նրա՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։

Հրապարակման համաձայն՝ այդ տեղեկությունները ստանալուց հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունն ուժեղացրել է նախագահի անվտանգության միջոցառումները, այդ թվում՝ որոշում է կայացրել Թրամփի թռիչքի համար օգտագործել Air Force One-ի ավելի հին ինքնաթիռը։

Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ հետախուզական տեղեկատվությունը հիմնված էր մեկ չհաստատված աղբյուրի վրա և ավելի շատ ենթադրական բնույթ էր կրում, քան հիմնված էր կոնկրետ օպերատիվ տվյալների վրա։

Իր հերթին, Թուրքիայի հատուկ ծառայությունները ստուգել են ստացված տեղեկությունները և եկել այն եզրակացության, որ Անկարայում Թրամփի դեմ իրանական կոնկրետ մահափորձի ծրագիր չի եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment