Երևանում 3 քաղաքացի ընկել են ջրանցքը. մեկին հաջողվել է դուրս բերել

Բաժանորդագրվել

Փրկարարները, քաղաքացիները և պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում 3 քաղաքացի ընկել են Բատիկյան փողոցով անցնող ջրանցքը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը դեպքի մասին ահազանգը ստացել է ժամը 01։10-ի սահմաններում։

«Քաղաքացիներին հաջողվել է ջրանցքից դուրս բերել մեկ մարդու։ Նա հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը»,– գրում է կայքը։

Փրկարարները, քաղաքացիները և պարեկները սկսել են մյուս երկուսի որոնողական աշխատանքները։

Տղամարդու հայտնած տեղեկությունները ճշտելու նպատակով նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, պարզվում են դեպքի հանգամանքներն ու ոստիկանություն տեղափոխված տղամարդու ինքնությունը։

Leave a comment