Հինգշաբթի օրը՝ հուլիսի 16-ին, Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրի տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնում է Mehr-ը։
Ինչպես հայտնել է Մաշհադի հրշեջ ծառայության խոսնակը՝ հրդեհը բռնկվել է բիտումի արհեստանոցում, որը սպասարկում էր սրբավայրի շինարարական նախագծերից մեկը։
Սրբավայրում հերթապահող հրշեջները և քաղաքային հրշեջ ծառայության օպերատիվ խմբերը աշխատանքներ են իրականացրել, որպեսզի կրակը չտարածվի հարակից տարածքներ։
Հրդեհի հետևանքով առաջացել է թանձր ծուխ, սակայն արագ արձագանքման շնորհիվ այն կարճ ժամանակում կրակը մեկուսացվել և մարվել է։ Տուժածների կամ սրբավայրի շենքերին հասցված վնասների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։
Ալի Խամենեի ծննդավայր Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրը շիա իսլամի ամենասրբազան վայրերից մեկն է: Այնտեղ է հողին հանձնվել Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի կենտրոնում գտնվող իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով զոհվելուց ավելի քան չորս ամիս անց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: