Շումերը Թրամփի ուղերձը կապել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ

Բաժանորդագրվել

Շումերը նշել է, որ Թրամփը ամերիկացիների կյանքն ավելի թանկ է դարձրել և «անհարկի պատերազմով» վտանգի ենթարկել նրանց:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բնակչությանն ուղղված ուղերձում ընտրական գործընթացի խոցելիության մասին արված հայտարարությունները կապված են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ, որոնք պետք է անցկացվեն նոյեմբերին։

«Նա իր քաղաքականությունը վերանայելու փոխարեն աշխատում է շահարկել միջանկյալ ընտրությունները։ Մենք դա թույլ չենք տա», – ասվում է Շումերի հայտարարության մեջ, որը մեջբերում է «The Hill»-ը։

Սենատորը, ըստ հրապարակման, Թրամփի ելույթն անվանել է 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտությունը կոծկելու «խղճուկ փորձ»՝ նշելով, որ հանրապետական նախագահը ամերիկացիների կյանքն ավելի թանկ է դարձրել և «անհարկի պատերազմով» վտանգի ենթարկել նրանց:

Թրամփն իր ուղերձում հայտնել է, որ հանձնարարել է գաղտնազերծել օտարերկրյա միջամտությունն ապացուցող փաստաթղթերը: Նա նաև խոստացել է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում ընտրությունների անցկացման համակարգը արտաքին միջամտությունից պաշտպանելու համար:

Թրամփը շատ կարևոր է համարել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները և ընդգծել է, որ կձգտի դրանք պաշտպանել արտաքին միջամտության փորձերից:

Leave a comment