ՌԴ ԶՈւ–ն ԱԹՍ–ների արտադրամասեր է խոցել Օդեսայի նավահանգստում․ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260717/rd-zun-atsneri-artadramaser-e-khvocel-odesaji-navahangstum-pn-104731882.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, օդեսա, նավահանգիստ, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, օդեսա, նավահանգիստ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Խմբային հարվածով «Չեռնոմորսկ» նավահանգստում խոցվել են մոտորանավակ և Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի ամբարներ։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի կողմից գիշերը հասցված հարվածների արդյունքում Օդեսայի նավահանգստում խոցվել են ԱԹՍ-ների արտադրության և հավաքման երկու արտադրամասեր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Հարվածների հետևանքով «Օդեսա» նավահանգստի տարածքում խոցվել են անօդաչու թռչող սարքերի արտադրության և հավաքման երկու արտադրամասեր, ինչպես նաև զինամթերքի պահեստ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգստում խմբային հարվածով խոցել է մոտորանավակ և Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերով ամբարներ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment