«Գերիների վերադարձի հետ կապված կդիմե՞ք Ջեյ Դի Վենսին, և չեք կարծո՞ւմ արդյոք, որ նա կարող է ինչ-որ բան փոխել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։
«Կարծում եմ՝ բոլոր հարցերը, որոնք կարող են լինել հայ-ամերիկյան օրակարգում, կքննարկվեն: Ավելի պատշաճ կլինի բուն բանակցողների հետ այդ հարցերը ճշտեք»,- պատասխանեց նախարարը՝ հավելելով, որ ինքը չի մասնակցելու քննարկումներին։