ԱՄՆ-ն հարվածել է Իրանում 5 կամուրջների

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Բենդեր-Խոմեյնի նավահանգստային քաղաքի հինգ կամուրջների։ Այդ մասին հայտնել է իրանական «Fars» գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի գնդակոծության հետևանքով զոհվել է յոթ, իսկ վիրավորվել՝ ինը մարդ։

Հինգշաբթի ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) տեղեկացրել էր Իրանի դեմ հերթական հարվածների շարքի իրականացման մասին։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Բենդեր-Աբբասի և Քեշմ կղզու մերձակայքում։ Հարձակման են ենթարկվել նաև Ահվազը, Բուշեհրը, Բենդեր-Խոմեյնին, Բենդեր-Լենգեն, Վեյսիանը և Իրանշահրի օդանավակայանը։

Leave a comment