ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է։
Արդեն 6 շաբաթ է, ինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է։
Սա պարզապես բանտային կալանքում գտնվել չէ. սա կտտանք է ցանկացած անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել, սակայն իր քաղաքական հայացքների համար գտնվում է բանտում։
Ազատություն Արմենին և բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։