ԻՀՊԿ-ն Թրամփի՝ Մերձավոր Արևելքում գտնվող անշարժ գույքն անվանել է օրինական թիրախ Իրանի համար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հուլիսի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անշարժ գույքը հայտարարել է օրինական թիրախ Իրանի զինված ուժերի համար:

Իրանցի զինվորականների մամուլի ծառայությանն առնչվող «ԻՀՊԿ լրատվական ալիք» թելեգրամյան ալիքում հրապարակվել է ինֆոգրաֆիկա՝ տարածաշրջանում ամերիկյան առաջնորդի օբյեկտների պատկերով: Պատկերում թվարկված են Trump բրենդի ներքո գործող յոթ նախագծեր, որոնք գտնվում են Միացյալ Արաբական Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Կատարում և Օմանում:

«Իրանի օրինական թիրախների» թվում են՝ գործող Trump International Golf Club Dubai գոլֆ-ակումբը, կառուցվող Trump International Hotel & Tower Dubai համալիրը, Trump Plaza Jeddah, Trump Tower Riyadh, Trump International Golf Club Wadi Safar, Trump International Golf Club and Villas Simaisma նախագծերը, ինչպես նաև Trump International Hotel Oman-ը:

Այդ հրապարակմանը զուգահեռ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի միջամտությունը Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա միաժամանակ սպառնացել է «ավերել այն ամենը, ինչ դեռ չի ավերվել Իրանի զսպվածության պատճառով»:

«Եթե ԱՄՆ դատարկագլուխ նախագահի վերջին սպառնալիքները՝ այդ երկրի ագրեսիվ բանակի ուժերով հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին, իրականություն դառնան, ապա այն ամենը, ինչ մինչ օրս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, այսինքն՝ տարածաշրջանի ամբողջ ենթակառուցվածքը, կկործանվի Իսլամական Հանրապետության հզոր զինված ուժերի պողպատե հարվածներով»,- մեջբերում է Fars գործակալությունը հայտարարությունից:

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը նաև զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն հարվածի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին, պատասխանը կլինի «գերազանցող», իսկ հիշատակված օբյեկտներից ոչ մի հետք չի մնա, կարծես դրանք երբեք գոյություն չեն ունեցել։

News.am

Leave a comment