https://arm.sputniknews.ru/20260717/gishery-amnn-ev-irany-krkin-harvatsner-en-hascrel-inch-e-hajtni-ajs-pahin-104720036.html
Գիշերը ԱՄՆ–ն և Իրանը կրկին հարվածներ են հասցրել. ի՞նչ է հայտնի այս պահին
Գիշերը ԱՄՆ–ն և Իրանը կրկին հարվածներ են հասցրել. ի՞նչ է հայտնի այս պահին
Sputnik Արմենիա
Իրանը հայտնում է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտների խոցման մասին: 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T08:59+0400
2026-07-17T08:59+0400
2026-07-17T09:02+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104719584_0:0:1921:1080_1920x0_80_0_0_1a20c4dc3f7806438738ad02b1039f45.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարձակումների հերթական շարքը՝ հարվածելով ՀՕՊ համակարգերին և լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։Նշվում է, որ ամերիկյան զինվորականները նաև վայրէջք են կատարել Օմանի ծոցում գտնվող «WenYay» լցանավի վրա՝ ստուգում անցկացնելու համար:Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ ամերիկյան ուժերը շեղել են Հորմուզի նեղուցի շրջափակումը խախտելու փորձ կատարած 3 առևտրային նավերի ուղղությունը և վնասազերծել ևս մեկը։Միևնույն ժամանակ ԶԼՄ-ները հայտնում են, որ պայթյուններ են հնչել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում: Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում նույնպես ուժգին պայթյուններ են լսվել։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
США завершили очередную серию ударов по Ирану, поразили ПВО, логистическую инфраструктуру, сообщило Центральное командование ВС
Sputnik Արմենիա
США завершили очередную серию ударов по Ирану, поразили ПВО, логистическую инфраструктуру, сообщило Центральное командование ВС
2026-07-17T08:59+0400
true
PT0M51S
В столице Иракского Курдистана — городе Эрбиль — слышны сильные взрывы
Sputnik Արմենիա
В столице Иракского Курдистана — городе Эрбиль — слышны сильные взрывы
2026-07-17T08:59+0400
true
PT0M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104719584_175:0:1615:1080_1920x0_80_0_0_26141df0c2029df59a9c66a3b6943943.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ռազմաբազա, видео
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ռազմաբազա, видео
Իրանը հայտնում է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտների խոցման մասին:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարձակումների հերթական շարքը՝ հարվածելով ՀՕՊ համակարգերին և լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Նշվում է, որ ամերիկյան զինվորականները նաև վայրէջք են կատարել Օմանի ծոցում գտնվող «WenYay» լցանավի վրա՝ ստուգում անցկացնելու համար:
Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ ամերիկյան ուժերը շեղել են Հորմուզի նեղուցի շրջափակումը խախտելու փորձ կատարած 3 առևտրային նավերի ուղղությունը և վնասազերծել ևս մեկը։
Միևնույն ժամանակ ԶԼՄ-ները հայտնում են, որ պայթյուններ են հնչել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում: Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում նույնպես ուժգին պայթյուններ են լսվել։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։