Ընտրությունները չփոխեցին ոչինչ. ինչ են հուշում թվերը ՌԴ արտահանման սահմանափակումների մասին

https://arm.sputniknews.ru/20260716/yntrutjunnery-chpvokhecin-vochinch-inch-en-hushum-tvery-rd-artahanman-sahmanapakumneri-masin-104572833.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490728_90:0:1510:1065_1920x0_80_0_0_3054ccb3902e47a99ca00836d0c529a2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան, առևտուր, ապրանքաշրջանառություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գյուղմթերք, արտահանում, պատժամիջոցներ

ռուսաստան, հայաստան, առևտուր, ապրանքաշրջանառություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գյուղմթերք, արտահանում, պատժամիջոցներ

Բաժանորդագրվել

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2026 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 567 մլն դոլարով։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմամբ` սա սպասվող իրական անկման առաջին ազդանշանն է։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Ռուսական շուկայի համար նախատեսված շատ ապրանքներ, չնայած սահմանափակումներին, այնուամենայնիվ, հայտնվել են այնտեղ, բայց այլ երկրների արտադրանքի անվան տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2026 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 567 մլն դոլարով, որից միայն արտահանումը` 32 մլն–ով։
Ի դեպ, նույն վիճակագրության համաձայն` ԵԱՏՄ–ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 548 մլն դոլարով, որից արտահանումը` 43 մլն–ով։ ՀՀ–ից ՌԴ մատակարարվող կոնյակի ծավալները այս տարվա հունվար–մարտին աճել են 18 մլն դոլարով, թարմ միրգ–բանջարեղենինը` 3 մլն–ով, հագուստի և կոշիկի արտահանումը՝ 7 մլն–ով։

«Հայկական ապրանքներն ընտրանքային ճանապարհներով են ուղարկվել` Վրաստանով, Իրանով` Կասպից ծովով։ Արդյունքում դրանք հայտնվել են Ռուսաստանում ոչ թե հայկական ծագման տակ, այլ վրացական, իրանական և այլ պետությունների։ Այդ մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները։ Օրինակ` դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվել է, բայց դրա փոխարեն ավելացել է դեպի Վրաստան և այլ պետություններ արտահանումը։ Այսինքն` նույն ապրանքը, որը մենք պիտի արտահանեինք Ռուսաստան` առանց մաքսատուրքի, արտահանվել է Վրաստան, մաքսազերծվել է, մտել վրացական շուկա, հետո վերափաթեթավորվել է և միանգամից ուղարկվել է Ռուսաստան։ Հասցեատերը վերջնական ի վերջո եղել է Ռուսաստանի Դաշնությունը»,– նկատում է Թավադյանը։

Տնտեսագետի համոզմամբ` հայկական ծագման որոշ ապրանքների նկատմամբ ռուսական կողմի կիրառած սահմանափակումների իրական վիճակագրությունն առայժմ հրապարակված 5–ամսյա տվյալներում գրեթե արտահայտված չէ։ Իրական անկումը կերևա արդեն հունիս, հուլիս ամիսների վիճակագրության մեջ։

«Ռուսաստանի Դաշնության հետ մեր ապրանքաշրջանառության մոտ 25 %-ը սանկցիաների տակ գտնվող ապրանքներն են, որոնք այս պահին ուղիղ մուտք չեն կարող ունենալ ՌԴ։ Այսինքն՝ վատագույն պարագայում, այդ 2 ամիսների ընթացքում, արտահանումը դեպի ՌԴ 25 %-ով ավելի պակաս պիտի լինի»,– ասում է տնտեսագետը` միաժամանակ չբացառելով, որ արտահանողները դարձյալ կարող են գտնել այլընտրանքային ճանապարհներ` ապրանքը ռուսական շուկա` նույնիսկ ավելի թանկ գնով հասցնելու համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի փոխարեն Եվրամիության շուկա արտահանելուն ուղղված ծրագրերին, Աղասի Թավադյանը հիշեցնում է, որ կառավարության համապատասխան քայլերն արվել են արտակարգ իրավիճակում։ Մինչդեռ, երկարաժամկետ կտրվածքում դեպի ԵՄ արտահանումը որոշակի խնդիրներ ունի։

«Օրինակ` ծաղիկների սոխուկները և սերմերը, որոնք գալիս են ԵՄ–ից, նախատեսված են ռուսական շուկայի համար, որովհետև Եվրամիությունը ՌԴ ուղիղ չի արտահանում` պատժամիջոցների և սահմանափակումների պատճառով։ Հետևաբար, քանի դեռ առկա են պատժամիջոցները, այդ սոխուկները և սերմերը գալում են Հայաստան, այստեղ աճեցվելու են և գնալու են Ռուսաստան։ Այսինքն՝ տնտեսապես իմաստ չունի դրանք ԵՄ–ից բերել Հայաստան, այստեղ աճեցնել և վերադարձնել ԵՄ։ Ինչ վերաբերում է միրգ–բանջարեղենին, որոնք աճեցվել են ռուսական շուկայի համար, դրանք այսօր չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին»,– արձանագրում է տնտեսագետը։ Նա հավելելում է, որ հայ արտադրողը խնդիր ունի նաև ձկնամթերք ԵՄ արտահանելու հետ կապված, քանի որ հիմնական մրցակիցն այս շուկայում Թուրքիան է, այնպես, ինչպես և գյուղատնտեսությունում։

Համեմատության համար տնտեսագետը հիշեցնում է սահմանափակման տակ գտնվող ապրանքների` Ռուսաստանի և ԵԱՏՄ արտահանման 2025թ–ի ցուցանիշները։ Դրանց համաձայն` 2025թ–ին ԵԱՏՄ շուկա է արտահանվել հայկական արտադրության ձկան և ձկնամթերքի 98 տոկոսը, կտրած ծաղիկների` 94%-ը, պղպեղի և սմբուկի` 98-%ը, հանքային ջրի` 86 %-ը լոլիկի` 100 %–ը, կորիզավոր պտուղների` 89 %-ը, ելակի և այլ հատապտուղների` 98 %-ը։

Սահմանափակման տակ գտնվող ապրանքների արտահանման վերոհիշյալ խմբաքանակների ընդհանուր արժեքը, Թավադյանի հաշվարկով, 2025թ–ին կազմել է 600 միլիոն դոլար, հետևաբար պաշտոնական վիճակագրության արձանագրած կրճատումը դեռ միայն սկիզբն է։

«Կառավարությունը հույս ուներ, որ սանկցիաները գործելու են մինչև ընտրության արդյունքները, և դրանից հետո մինչ այդ գրանցված բարիդրացիական հարաբերությունները նորմալ կերպով շարունակվելու են։ Սակայն Հայաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները շարունակվեցին, և մեր կառավարությունը հայտնվեց անհարմար իրավիճակում»,– նշում է տնտեսագետը։

Հիշեցնենք՝ մայիսից 22-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Իսկ հունիսի 2-ից արդեն «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։

Փաշինյանը Միշուստինի հետ Եկատերինբուրգում քննարկել է սահմանափակումների հարցը

Leave a comment