Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» սեփական խաղադաշտում 1։0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին» ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։
Առաջին խաղում ևս հաղթել էր երևանյան ակումբը` 3:0:
Որակավորման երկրորդ փուլում «Փյունիկն» ուժերը կչափի հունգարական «Դեբրեցենի» հետ։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում
«Փյունիկ» (Հայաստան) – «Մարսաշլոկ» (Մալթա)՝ 1։0 (առաջին հանդիպում՝ 3։0)
Դանիլ Կուլիկով, 80 (11մ)
Հեռացում` Քրիստոֆեր Մաֆումբի, 10 («Մարսաշլոկ»)