Ամերիկյան կողմը «ԹՐԻՓՓ պլյուս»-ը ստեղծել է ներդրումներ ներգրավելու համար. ԱԳ նախարար


Կառավարությունը հավանություն է տվել ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին: Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը դեռ կուղարկվի ՍԴ, այնուհետև՝ ԱԺ: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԹՐԻՓՓ-ի հիմնադրման գործընթացն ավարտելու համար առջևում դեռևս կա երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում։


Նա հավելել է, որ համաձայնագրով Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանը հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը, որի բաժնեմասերի 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին: «TRIPP+» ներդրումներ ներգրավող ընկերության մասին արտգործնախարարը պարզաբանել է, որ այն TRIPP զարգացման ընկերության հետ ունի շատ անուղղակի, միջնորդավորված կապ:


Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ2

Leave a comment