Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել արգելել ԱՄՆ-ին իրենց տարածքներից հարվածել Իրանին


Իրանի արտգործնախարարությունը Մերձավոր Արևելքի երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ, կոչ է արել արգելել Վաշինգտոնին իրենց տարածքներից հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը:


Գերատեսչությունից նշել են, որ Թեհրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի հարևաններից որևէ մեկի նկատմամբ և համոզված է, որ տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնումն ու համագործակցությունն է՝ հեռու ԱՄՆ ռազմական ներկայությունից և միջամտություններից:

Leave a comment