Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը գրել է․
«Նիկոլը ճի՛շտ է՝ մեկ տառի տարբերությամբ․․․
Պատերազմն օր օրի ավելի քան անխուսափելի ու շոշափելի է դառնում։ Հայաստանում ավտորիտար խունտայի քաղաքական անհեռատեսությունը, աշխարհաքաղաքական անհավասարակշիռ հաշվարկները, սահմանադրաիրավական և ինստիտուցիոնալ ժողովրդավարության միտումնավոր հուղարկավորությունը ադրբեջանի վարչակարգին տալու են պատերազմի առիթ` «Casus Belli»։
1- TRIPP-ի՝ ադրբեջանական հատվածում (Զանգելանում) ենթակառուցվածքները գրեթե մոտենում են ավարտին, ընթանում են նախատեսված ժամանակացույցով,
2- Բաքուն շարունակում է «խաղաղության գործընթացի» տրամաբանական հանգուցալուծումը պայմանավորել ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխությամբ, ինչը ցուգցվանգի մեջ է դրել խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունեցող ՔՊ-ին, խորացրել ներհայաստանյան քաղաքական ճգնաժամը (ընդդիմությունը, հավանաբար, փողոցով և խորհրդարանում փորձելու է բլոկավորել Սահմանադրության փոփոխությունը),
3- ՄՆ-ը շարունակելու է Իրանի դեմ պատերազմի խաղաթուղթը շահարկել և վերջնագրային մակընթացության մեջ պահել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերը, երբ Իսրայելում կկայանա Քնեսեթի ընտրություն,
4- ՀՀ իշխանությունը վստահեցրել է ամերիկյան կողմին՝ Սյունիքում TRIPP-ի աշխատանքներն սկսել աշնանը,
5- Առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության ադրբեջանը չի համաձայնվելու խաղաղության գործընթացի առաջմղմանը․ ավելի պարզ՝ Բաքվին անհրաժեշտ է լեգիտիմ պատճառ, որով տարածաշրջանային կոմունիկացիաներին Երևանի չմիանալը կներկայացվի որպես խոչընդոտ կամ ռեգիոնալ խաղաղության արգելափակում, ինչը, բնականաբար, հանդիսանալու է Սյունիքում ռազմագործողությունների իրականացմանը։
6- Իրանը պաշտոնապես դիմել է Երևանին՝ արագացնելու ռազմավարական գործակցության պայմանագրի ստորագրումը։
Լուծումը, հավանաբար, իշխող վարչախմբի ղեկավարի փախուստն է, երկիրը նոր ու աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելուց հետո, կա՛մ կրկնակի կապիտուլյացիան, կա՛մ էլ անվտանգային կանխարգելիչ գործողությունների ձեռնարկումը, ինչպես Եգիպտոսը բազմիցս արել է անցած դարի 70-80-ականներին․․․հասկացողաց բարևներ։
Երբ նփ-ն ասում էր՝ եթե ես չլինեմ հոկտեմբերին պատերազմ է լինելու, չէր սխալվում, պարզապես՝ մեկ տարբերությամբ․․․եթե նա մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա»։
Պի՛նդ եղեք։