Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տավուշի մարզով անցնող Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11.3կմ երկարությամբ հատվածում (կմ42+100(40+606)-կմ51+900) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։

 

Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, այս պահին շինարարն իրականացնում է հողային, հենապատերի կառուցման աշխատանքներ։ Ըստ նախագծի՝ տվյալ ճանապարհահատվածում նախատեսված է մեծ ծավալի հենապատերի կառուցում։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Leave a comment