Ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների մասնակցությամբ տեղի է ունեցել «Eternity 2026» հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Վարժանքներն անցկացվելու են Ադրբեջանում։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ այս տարվա նոյեմբերին նախատեսված զորավարժություններին կմասնակցեն երեք երկրների զինծառայողներ, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետական գործակալության և «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի անձնակազմերը։ Նշվում է, որ զորավարժության…