ՀՀ բանկերում 2026թ. ապրիլի դրությամբ սպասարկվել է 5․71 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի ապրիլի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,706,833 հաճախորդ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 706,279-ով կամ 14․1%-ով։

Նրանցից 5,470,987-ը ֆիզիկական անձինք են, իսկ 235,846-ը՝ իրավաբանական անձինք:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա ապրիլ ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 12,489,701։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 2,037,938-ով կամ 19․5%-ով։

Մասնավորապես հաշիվներից 12,027,644-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 462,057-ն են:

Leave a comment