Երեկ հաստատվեց Արգենտինա–Իսպանիա աշխարհի առաջնության եզրափակչի զույգը, և կրկին վիրուսային դարձավ 2007 թվականի հայտնի լուսանկարը, որտեղ 20-ամյա Լիոնել Մեսսին բարեգործական ֆոտոշարքի ժամանակ լողացնում է ընդամենը 6 ամսական Լամին Յամալին։
Այդ լուսանկարի պատմությունը հետաքրքիր է.
2007 թվականին «Barcelona»-ն, UNICEF-ը և Sport թերթը բարեգործական օրացույցի համար կազմակերպել էին ֆոտոշարք։
Երեխաներին ընտրել էին վիճակահանությամբ, և Յամալի ընտանիքին էր բաժին ընկել մասնակցությունը։
Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ փոքրիկը տարիներ անց կդառնա աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։
Այժմ, երբ Մեսսին և Յամալը առաջին անգամ պետք է հանդիպեն աշխարհի առաջնության եզրափակչում, այդ լուսանկարը շատերը ներկայացնում են որպես սերունդների խորհրդանշական փոխանցում՝ «Մեսսին՝ մանուկ Յամալի հետ, իսկ հիմա՝ մրցակիցներ աշխարհի գավաթի եզրափակչում:
Լուսանկարները՝ AP Photo/Joan Monfort
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: