«Հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղը»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այսօր Հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղը. սա աբսուրդ է և կոչվում է իրավական բեսպրեդել»,- այսօր Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (նախկին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցն ընդդեմ Մայր Աթոռի գործի քննության ավարտից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ մանրամասնելով․ «Երբ Արման Սարոյանին զրկել են պաշտոնից, դրան հաջորդող օրը գրություն է ուղարկվել բանկերին, որ նրա լիազորությունները դադարեցվել են, նա չունի լիազորություն։ Դատարանի կողմից Սարոյանի հայցն ընդունվելուց հետո, նա գնացել, բողոքել է Հարկադիր կատարողին, որ չեն թույլատրում լիազորություններն իրականացնի, և Հարկադիր կատարողը, հանդես գալով իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոս, լիազորություն է տվել Արման Սարոյանին՝ կատարելու բանկային գործարք»։

Leave a comment