Հրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին

Այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել Մաշհադ քաղաքի (հյուսիս-արևելյան Իրան) Իմամ Ռեզայի դամբարանային համալիրում, որտեղ վերջերս հուղարկավորվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, գրել են ԶԼՄ-ները։

Համալիրը պատվել է խիտ սև ծխով։

Հրդեհն առաջացել է «Ամիր ալ-Մումինին» (Գերագույն առաջնորդների դամբարան) և «Ղադիր հրապարակ» խոշոր նախագծերի շրջանակներում վերակառուցվող արհեստանոցում 500 քառակուսի մետր տարածքում բիտումի և պլաստիկի այրումից։

Հրդեհի մասին հաղորդումը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել Մաշհադի հրշեջ ծառայության ստորաբաժանումները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հրդեհը զսպելու և հարակից տարածքներ տարածվելը կանխելու համար: Զոհեր կամ վիրավորներ չկան: Ճարտարապետական ​​կառույցներ չեն վնասվել։

Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով: Նա թաղվել է իր հայրենի Մաշհադում մահից չորս ամիս անց:

Leave a comment