Հայաստանում կիբերհանցագործության գործով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի

Հայաստանում 2026 թվականի հունիսին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Երմակովը՝ Օմսկից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Ըստ հաղորդման՝ ձերբակալությունը կատարվել է օտարերկրյա իրավապահ մարմինների հարցման հիման վրա՝ համակարգչային հանցագործությունների հետ կապված քննության շրջանակում։ Թե որ երկիրն է ներկայացրել համապատասխան հարցումը, չի նշվում։

Ռուսական Telegram ալիքների տվյալներով՝ Երմակովն արդեն շուրջ երկու շաբաթ գտնվում է Հայաստանի քննչական մեկուսարանում։
Baza-ի տեղեկություններով՝ հնարավոր է, որ նրան շփոթել են մեկ այլ անձի հետ՝ նույն անուն-ազգանունն ունեցող հաքերի, որը ԱՄՆ-ի հարցմամբ հետախուզվում է Ինտերպոլի կողմից։

Ձերբակալվածի հարազատները պնդում են, որ նա որևէ առնչություն չունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ, չի տիրապետում անգլերենին և ընդգծում են, որ նրա հայրանունը չի համապատասխանում միջազգային հետախուզման մեջ գտնվող անձի տվյալներին։

Նրանց խոսքով՝ Օմսկի բնակչին պատրաստվում են արտահանձնել ԱՄՆ։

Leave a comment