Քաղաքականություն
16.07.2026 | 17:22
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը, գրում է Meduza-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 501 մարմին, Ուկրաինայից ստացել է 31 մարմին։
Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբը հայտնել է, որ 501 զոհերի մարմինները վերադարձվել են Ուկրաինա։
«Ռուսական կողմի տվյալներով՝ մարմինները կարող են պատկանել ուկրաինացի զինծառայողների»,- ասվում է ուկրաինական շտաբի հայտարարության մեջ։
Վերջին անգամ Մոսկվան և Կիևը զոհված զինվորների մարմիններ են փոխանակել հունիսի 18-ին։ Այդ ժամանակ Ռուսաստանը հանձնել էր 522 մարմին, իսկ Ուկրաինան՝ 33։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի