Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ ընդգծելով հայկական կողմի հանձնառությունը՝ աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։ Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության դերն ու աջակցությունն ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները։
ՀՀ անվտանգության խորհուրդ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)