Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կիսվել է իր կարծիքով Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի 2026 թվականի Աշխարհի առաջնությունում ցուցադրած խաղի մասին։
Արգենտինան կիսաեզրափակչում 2-1 հաշվով հաղթեց Անգլիային։ Մեսսին կատարեց երկու գոլային փոխանցում։
«Ինձ համար անհավանական էր խաղալ Լեո Մեսսիի դեմ։ Նա հիանալի է անցկացնում այս Աշխարհի առաջնությունը։ Մաղթում եմ նրան հաջողություն եզրափակչում»,- խաղից հետո Բելինգհեմի խոսքերն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։