Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների մարմիններ են փոխանակել

Բաժանորդագրվել

Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել։ Ուկրաինական կողմին փոխանցվել է 501 զոհվածի մարմին, Ռուսաստանին` 31։

Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին։ Այն ժամանակ Ռուսաստանը Ուկրաինային փոխանցել էր 526 զոհվածի մարմին և ստացել 41 ռուսաստանցի զինծառայողի մարմին։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցավ զոհվածների մարմինների` այս տարվա առաջին փոխանակումը։ Կիևին փոխանցվեց Ուկրաինայի 1000 զոհվածի մարմին, Ռուսաստանին` 38։

Leave a comment