ԱՄՆ դրամահատարանը մեկնարկում է 1 դոլար անվանական արժեքով նոր ոսկե մետաղադրամի թողարկումը։ Մետաղադրամի դիմերեսին կտեղադրվի նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը։ Թողարկումը նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին։ Այդ մասին օրերս հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Այն տարում, երբ Ամերիկան նշում է իր անկախության 250-ամյակը, ԱՄՆ դրամահատարանը կսկսի հատել 1 դոլար անվանական արժեքով նոր ոսկե մետաղադրամ՝ ի պատիվ ազատության հավերժական ժառանգության և հայրենասիրության անփոփոխ խորհրդանիշի», — X սոցիալական հարթակում գրել է Բեսենթը։
Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ Թրամփի պատկերով մետաղադրամը նպատակ ունի ընդգծելու ամերիկյան արժեքների ուժն ու Միացյալ Նահանգների հավատարմությունը ազատության պահպանմանը։