Եմենի հյուսիսում գործող «Անսար Ալլահ» շարժման զինված ապստամբները (Հուսիթներ) պատրաստվում են փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, գրել է «The Telegraph»-ը։
Հուսիթները համակարգում են իրենց գործողությունները սոմալիական «Աշ-Շաբաաբ» խմբավորման հետ՝ նեղուցի երկու կողմերում վերահսկողություն հաստատելու նպատակով: Աղբյուրի համաձայն, հուսիթները ենթադրաբար անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիա են փոխանցում խմբին Իրանի անունից:
Բաբ էլ-Մանդեբի նեղուցով է անցնում համաշխարհային ծովային առևտրի 10-12%-ը և հանդիսանում է Սուեզի ջրանցք տանող հիմնական ուղին: Դրա հնարավոր փակումը կստիպի նավերին շրջանցել Աֆրիկան, ինչը կհանգեցնի նավագնացության ծախսերի բարձրացման ու համաշխարհային առևտրի խափանումների:
«The Telegraph»-ի աղբյուրը նշել է, որ հուսիթները դեռևս չեն հետապնդում այս սցենարը, քանի որ Իրանը «չի ցանկանում միաժամանակ խաղալ իր բոլոր քարտերը»: Սակայն, ըստ թերթի, Իրանի ռազմական դոկտրինան նախկինում Բաբ էլ-Մանդեբը դիտարկել էր Հորմուզի նեղուցի կողքին հնարավոր «երկրորդ ճակատ»: