Իրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել։

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները․ ձերբակալվածները մեղադրվում են «ազգային միասնության դեմ հարձակման, երկրի սոցիալ-քաղաքական կարգը խախտելու, Սահմանադրությանը հակասող դիրքորոշում ընդունելու, թշնամական քարոզչություն իրականացնելու, ինչպես նաև կապիտուլյացիա քարոզելու» մեջ։ Նրանց նաև այլ մեղադրանքներ են առաջադրվել։

Ձերբակալվածների թվում են «Բարեփոխումների ճակատի» և «Ազգային միասնություն» կուսակցության նախագահները, նախկին դիվանագետ Մոհսեն Ամինզադեն և «Բարեփոխումների ճակատի» խոսնակը։

Ձերբակալությունները կատարվել են դատարանի որոշման համաձայն. իրավապահ մարմինները նրանց ձերբակալել են իրենց բնակության վայրերում։

Leave a comment