https://arm.sputniknews.ru/20260716/kievi-harvatsic-brjanski-marzum-zvohvel-en-mi-aghjik-ev-nra-tatiky-jarvoslavlum-mi-tghamard-104687210.html
Կիևի հարվածից Բրյանսկի մարզում զոհվել են մի աղջիկ և նրա տատիկը, Յարոսլավլում՝ մի տղամարդ
Կիևի հարվածից Բրյանսկի մարզում զոհվել են մի աղջիկ և նրա տատիկը, Յարոսլավլում՝ մի տղամարդ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի մի շարք մարզերի վրա, ինչի հետևանքով զոհեր և տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T11:52+0400
2026-07-16T11:52+0400
2026-07-16T11:52+0400
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0e/62736553_0:1:1280:721_1920x0_80_0_0_ff1e41432e74b2b73c704fce40bb9ffd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Սուզեմկա գյուղի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել են մի աղջիկ և նրա տատիկը։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։Նախնական տվյալներով` տներից մեկն ամբողջությամբ ավերվել է, ևս չորս տուն, օժանդակ շինություններ, քաղաքացիական մեքենա և տրակտոր է վնասվել։Յարոսլավլի մարզպետն իր հերթին հայտնել է, որ մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակման հետևանքով մեկ տղամարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։«Այսօր առավոտյան մեր մարզը ենթարկվել է թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման: Միայն առաջին ալիքի ընթացքում խոցվել են բոլոր 19 անօդաչուները: Մեկ տղամարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել», – գրել է Եվրաևը Telegram-ալիքում։Նրա խոսքով՝ վիրավորները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: Երեքը հոսպիտալացման կարիք չեն ունեցել, մեկը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0e/62736553_160:0:1121:721_1920x0_80_0_0_50dcb7e25e7364a816a0bba3a43902b0.jpg.webp
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի մի շարք մարզերի վրա, ինչի հետևանքով զոհեր և տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Սուզեմկա գյուղի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել են մի աղջիկ և նրա տատիկը։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։
«Ուկրաինացի նացիստները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի օգնությամբ հարվածել են Սուզեմսկի շրջանի վարչական կենտրոնին` Սուզեմկա գյուղին։ Զոհվել է 15 տարեկան մի աղջիկ և նրա տատիկը։ Վիրավորվել է գյուղի բնակիչներից մեկը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց և բժշկական օգնություն ցուցաբերել», – Telegram-ում գրել է Կովալչուկը։
Նախնական տվյալներով` տներից մեկն ամբողջությամբ ավերվել է, ևս չորս տուն, օժանդակ շինություններ, քաղաքացիական մեքենա և տրակտոր է վնասվել։
Յարոսլավլի մարզպետն իր հերթին հայտնել է, որ մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակման հետևանքով մեկ տղամարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։
Նրա խոսքով՝ վիրավորները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: Երեքը հոսպիտալացման կարիք չեն ունեցել, մեկը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ։