https://arm.sputniknews.ru/20260716/haravkvovkasjan-erkatughun-lracucich-652-mln-dram-subsidia-khatkacvi-104683062.html
«Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացվի
«Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացվի
Sputnik Արմենիա
Փոփոխությունը ՀՀ–ին թույլ կտա կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T11:08+0400
2026-07-16T11:08+0400
2026-07-16T11:08+0400
հայաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
սուբսիդավորել
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434306_0:83:1600:983_1920x0_80_0_0_d941625481462007ea7cb999fa484e63.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրվող սուբսիդիան՝ ուղևորափոխադրումներից կրած վնասների մասնակի փոխհատուցման համար։Սուբսիդիայի տրամադրումը, ըստ գործադիրի, նախատեսված է Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով։ Դրանով սահմանված է, որ պետությունը մասնակի փոխհատուցում է ուղևորափոխադրումներից ընկերության կրած վնասները, իսկ 2016 թվականից այդ փոխհատուցումը կազմում է հաստատված վնասների 30 տոկոսը։Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունը թույլ կտա կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պետական պարտավորությունները՝ առանց պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի լրացուցիչ ավելացման։Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ինհայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434306_90:0:1510:1065_1920x0_80_0_0_43973bad375a85ec692178ea9887c5e5.jpg.webp
հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), սուբսիդավորել, հհ կառավարություն
հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), սուբսիդավորել, հհ կառավարություն
Փոփոխությունը ՀՀ–ին թույլ կտա կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրվող սուբսիդիան՝ ուղևորափոխադրումներից կրած վնասների մասնակի փոխհատուցման համար։
Կառավարության հաստատած նախագծի համաձայն՝ 2025 թվականի արդյունքներով ընկերությանը վճարման ենթակա սուբսիդիան կազմել է 312,2 մլն դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսվել էր 246,9 մլն դրամ։ Արդյունքում, ըստ կառավարության, առաջացել է 65,2 մլն դրամի տարբերություն, որը կառավարությունն առաջարկում է լրացնել բյուջետային վերաբաշխման միջոցով։
Սուբսիդիայի տրամադրումը, ըստ գործադիրի, նախատեսված է Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով։ Դրանով սահմանված է, որ պետությունը մասնակի փոխհատուցում է ուղևորափոխադրումներից ընկերության կրած վնասները, իսկ 2016 թվականից այդ փոխհատուցումը կազմում է հաստատված վնասների 30 տոկոսը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունը թույլ կտա կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պետական պարտավորությունները՝ առանց պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի լրացուցիչ ավելացման։