https://arm.sputniknews.ru/20260716/hajkakan-dzuky-em-artahanelu-hamar-tntesvarvoghnery-kgrancven-traces-hamakargum-104682336.html
Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում
Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում
Sputnik Արմենիա
Ըստ կառավարության` նոր կարգը հայկական ձկնարտադրողներին հնարավորություն կտա գործնականում օգտվել ԵՄ շուկա արտահանելու թույլտվությունից։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T11:04+0400
2026-07-16T11:04+0400
2026-07-16T11:04+0400
ձուկ
արտահանում
եվրամիություն
հայաստան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/594/23/5942349_0:24:1600:924_1920x0_80_0_0_fea285418b7f95d542b82c36845d378d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։Գործադիրը հիշեցրել է, որ Հայաստանը թեփուկավոր ձուկ և դրանից ստացված արտադրանք ԵՄ արտահանելու պաշտոնական թույլտվություն ստացել է 2025 թվականի մարտի 16-ից։ Սակայն գործող օրենսդրությամբ մինչ այժմ սահմանված չեն եղել արտահանող ընկերությունների գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգերը։Նախագծի համաձայն՝ ԵՄ շուկա դուրս գալ ցանկացող տնտեսավարողը նախ պետք է դիմի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Տեսչական մարմինը կստուգի` արդյոք արտադրությունը համապատասխանում է Եվրամիության սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա ընկերության տվյալները կներկայացնի TRACES համակարգում գրանցելու համար։Կարգով կսահմանվեն նաև գրանցումը դադարեցնելու հիմքերը և արտահանվող ապրանքի համար առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգը։Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նոր կարգը հայկական ձկնարտադրողներին հնարավորություն կտա գործնականում օգտվել ԵՄ շուկա արտահանելու թույլտվությունից, բազմազանեցնել արտահանման ուղղությունները և արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/594/23/5942349_114:0:1534:1065_1920x0_80_0_0_afaa03fd7c73cb1038473061458fdd88.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձուկ, արտահանում, եվրամիություն, հայաստան, հհ կառավարություն
ձուկ, արտահանում, եվրամիություն, հայաստան, հհ կառավարություն
Բաժանորդագրվել
Ըստ կառավարության` նոր կարգը հայկական ձկնարտադրողներին հնարավորություն կտա գործնականում օգտվել ԵՄ շուկա արտահանելու թույլտվությունից։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։
Գործադիրը հիշեցրել է, որ Հայաստանը թեփուկավոր ձուկ և դրանից ստացված արտադրանք ԵՄ արտահանելու պաշտոնական թույլտվություն ստացել է 2025 թվականի մարտի 16-ից։ Սակայն գործող օրենսդրությամբ մինչ այժմ սահմանված չեն եղել արտահանող ընկերությունների գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգերը։
Նախագծի համաձայն՝ ԵՄ շուկա դուրս գալ ցանկացող տնտեսավարողը նախ պետք է դիմի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Տեսչական մարմինը կստուգի` արդյոք արտադրությունը համապատասխանում է Եվրամիության սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա ընկերության տվյալները կներկայացնի TRACES համակարգում գրանցելու համար։
«Եվրոպական հանձնաժողովի համար լիազոր մարմնի տեղեկատվությունը երաշխիք է հանդիսանում համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման հաստատման համար»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Կարգով կսահմանվեն նաև գրանցումը դադարեցնելու հիմքերը և արտահանվող ապրանքի համար առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ նոր կարգը հայկական ձկնարտադրողներին հնարավորություն կտա գործնականում օգտվել ԵՄ շուկա արտահանելու թույլտվությունից, բազմազանեցնել արտահանման ուղղությունները և արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։