Իշխանությունը բանակի նոր համազգեստի խոստումով խաբել է ընտրողներին. Գեղամ Մանուկյան

https://arm.sputniknews.ru/20260715/ishkhanutjuny-banaki-nvor-hamazgesti-khvostumvov-khabel-e-yntrvoghnerin-gegham-manukjan-104674141.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98000739_90:0:1510:1065_1920x0_80_0_0_6a6f9b9c1adcd2699afd65ff2e7bd006.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գեղամ մանուկյան

գեղամ մանուկյան

Բաժանորդագրվել

Մանուկյանի խոսքով` ՀՀ պաշտպանության նախարարության քարոզչության համար ԱՄՆ–ից բերված մի քանի հազար հանդերձանքը դարձել է կաշվե բաճկոն։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի նոր համազգեստի ներդրման խոստումը մինչ օրս ամբողջությամբ չի իրականացվել։ Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ հարցը վերջին երկու-երեք տարիներին պարբերաբար բարձրաձայնել է Ազգային ժողովում՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Պատգամավորը հիշեցրել է, որ տարիներ առաջ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել էին՝ 2024 թվականից հայկական բանակն անցնելու է նոր հանդերձանքի, սակայն, ըստ նրա, այդ գործընթացը շարունակաբար հետաձգվել է՝ տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ չկայացած մրցույթներով և առաջարկների բացակայությամբ։

«Այս տարվա մայիսի 28-ին անցկացված զորահանդեսում հայտարարվեց, թե զինված ուժերը ներկայանում են նոր համազգեստով, սակայն իրականում ցուցադրվել է միայն փորձնական խմբաքանակը։Դեռ հունվարին պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ փորձնական մի քանի հազար հանդերձանք է բերվել Միացյալ Նահանգներից, և այդ փորձարկվող հանդերձանքը մայիսի 28-ին` ընտրությունների նախօրեին, ներկայացվեց իբրև նոր հանդերձանք»,– ասում է նա։

Պատգամավորը, որոշ լուսանկարներով ցույց է տալիս, որ զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարները կրում են նոր համազգեստ, մինչդեռ նույն միջոցառումներին մասնակցող զինծառայողների մեծ մասը շարունակում է ծառայել հին համազգեստով։

«Գլխավոր շտաբի պետը նոր հանդերձանքով է, բայց կանգնած զինվորները՝ ամբողջությամբ հին հանդերձանքով։ Նույն պատկերն է նաև այլ միջոցառումներում․ տարբեր զինծառայողներ տարբեր հանդերձանքով են»,– նշել է Մանուկյանը։

Նա համեմատություն է անցկացրել 1990-ականների սկզբի հետ՝ ասելով, որ այն ժամանակ երիտասարդները կարևոր առիթներով միմյանցից կաշվե բաճկոն էին պարտքով վերցնում, և պնդել, որ այսօր պաշտպանության նախարարությունը նույն կերպ է օգտագործում փորձնական համազգեստը։

«Պաշտպանության նախարարության քարոզչության համար Ամերիկայից բերված մի քանի հազար հանդերձանքը դարձել է այդ կաշվե բաճկոնը։ Երբ տեսանյութ են պատրաստում, անպայման զինծառայողները նոր հանդերձանքով են, բայց բոլորին էլ հստակ է, որ հաջորդ օրը շարունակում են կրել հին հանդերձանքը»,– հայտարարել է նա։
Մանուկյանի կարծիքով՝ բանակի և զինված ուժերի թեման օգտագործվել է նախընտրական քարոզչության ընթացքում։ Ըստ Գեղամ Մանուկյանի` սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես ՀՀ բանակի անունը, անվտանգությունն օգտագործելով՝ այս իշխանությունը ընտրությունների ժամանակ դիմել կեղծիքի։

Leave a comment