Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը։ Նախագիծը կավարտվի մինչև 2028 թվականը։ Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, այդ մասին հայտնել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
Նշվում է, որ Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց հատվածի շինարարական նախագծի շրջանակներում կառուցվում է նոր երկգոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել, 1 կամուրջ էլ վերակառուցվում է։
Նախագծի ամենակարևոր տարրերից մեկը՝ 9 կիլոմետրանոց գլխավոր թունելը և նույն երկարությամբ տարհանման թունելը, արդեն պատրաստ են։ Ներկայում աշխատանքներ են տարվում էլեկտրամեխանիկական համակարգերի մոտնաժման ուղղությամբ։
Կառուցվող 5 կամուրջներից մեկն արդեն պատրաստ է։ Բացի այդ, նախագծի շրջանակներում 166 մետրանոց կամարավոր կամուրջ է կառուցվում։ Զուգահեռ շարունակվում է Գուդաուրի տանող 5 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը։
Արդյունքում Քվեշեթիից Կոբի ճանապարհը 1,5 ժամվա փոխարեն կտևի մոտ 15 րոպե, իսկ Թբիլիսիից Գուդաուրի ճանապարհը՝ 2,5 ժամվա փոխարեն մոտ 1,5 ժամ:
Նախագծի իրականացումը թույլ կտա անխափան տրանսպորտային կապ ապահովել Ռուսաստանի ուղղությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար ։