«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այդ մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը Երևանի քաղաքացիական դատարան մուտք է արվել հուլիսի 14-ին։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին։
Ըստ հայցադիմումի՝ Հովսեփյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող փաստացի տվյալները։
Հայցի մյուս պահանջները դատական համակարգում հրապարակված չեն։
Ավելի վաղ Փաշինյանն էր քաղաքացիական հայց ներկայացրել Հովսեփյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել ընտրություններից հետո նրա արած հայտարարությունները և ներողություն խնդրել։ Փաշինյանը զրպարտություն էր համարել Հովսեփյանի այն պնդումները, թե ինքը նախապես գիտեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և որ դրանք կեղծվել են։ Վարչապետը նաև պահանջել էր Հովսեփյանից բռնագանձել ընդհանուր 6 մլն դրամ, որից 4 մլն դրամը՝ զրպարտության, իսկ 2 մլն դրամը՝ վիրավորանքի համար։
Armenia Today