ԹՐԻՓՓ-ի հարցով կդիմեն Սահմանադրական դատարան

Քաղաքականություն

ԹՐԻՓՓ-ի հարցով կդիմեն Սահմանադրական դատարան

Գործադիրը վաղը կորոշի հավանություն տալ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։

  Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելու է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։  

Ըստ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով գործադիր մարմինը դիմելու է Սահմանադրական դատարան։ 

 Իսկ երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները, կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով: 

Սահմանադրական դատարանում էլ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ նրան վերապահվել է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները։

 

 

 

 

Leave a comment