https://arm.sputniknews.ru/20260715/hhi-het-haraberutjunneri-kargavvorumy-ksharunakvi-baqvi-het-hamakargmamb-turqiaji-agn-104668470.html
ՀՀ–ի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի Բաքվի հետ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ
ՀՀ–ի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի Բաքվի հետ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը հետագայում ևս ամրապնդելու մտադրության մասին՝ «հակամարտությունների կարգավորմանը» նպաստելու և… 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T19:51+0400
2026-07-15T19:51+0400
2026-07-15T19:54+0400
թուրքիա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_01a2f5afc9aac2aea6dee329f58f696c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ սերտ համակարգման միջոցով։ Այս մասին ասվում է 2026 Թուրքիայի ԱԳՆ–ի 2026 թվականի գործողությունների ծրագրում։Փաստաթղթում ընդգծվում է, որ Հարավային Կովկասում ամուր խաղաղության և կայունության ապահովումը շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններից մեկը։ Թուրքիան մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։Թուրքիայի ԱԳՆ–ում կարծում են, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և անվտանգության հասնելու համար հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է զարգանան համաժամանակյա։ Անկարան նաև մտադիր է պահպանել Բաքվի հետ սերտ համակարգվածությունը տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակներում։Փաստաթղթում առանձին նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև «պատմական, մշակութային և լեզվական ընդհանրությունների» վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը կամրապնդվի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերի հաշվին։ Անկարան հույս ունի, որ սա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը հետագայում ևս ամրապնդելու մտադրության մասին՝ «հակամարտությունների կարգավորմանը» նպաստելու և «տարածաշրջանում խաղաղության օրակարգը առաջ մղելու» համար։Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
թուրքիա
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_91b4a2aa687633769c723e1097df22c0.jpg.webp
թուրքիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
թուրքիա, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը հետագայում ևս ամրապնդելու մտադրության մասին՝ «հակամարտությունների կարգավորմանը» նպաստելու և «տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու» նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ սերտ համակարգման միջոցով։ Այս մասին ասվում է 2026 Թուրքիայի ԱԳՆ–ի 2026 թվականի գործողությունների ծրագրում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Հարավային Կովկասում ամուր խաղաղության և կայունության ապահովումը շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններից մեկը։ Թուրքիան մտադիր է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգման միջոցով», – ասվում է փաստաթղթում, որը մեջբերում է APA գործակալությունը։
Թուրքիայի ԱԳՆ–ում կարծում են, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և անվտանգության հասնելու համար հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է զարգանան համաժամանակյա։ Անկարան նաև մտադիր է պահպանել Բաքվի հետ սերտ համակարգվածությունը տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակներում։
Փաստաթղթում առանձին նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև «պատմական, մշակութային և լեզվական ընդհանրությունների» վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը կամրապնդվի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերի հաշվին։ Անկարան հույս ունի, որ սա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։
Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը հետագայում ևս ամրապնդելու մտադրության մասին՝ «հակամարտությունների կարգավորմանը» նպաստելու և «տարածաշրջանում խաղաղության օրակարգը առաջ մղելու» համար։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։