Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում հարձակվել են 20 ռուսական նավերի վրա


Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն Ազովի ծովից հետո սկսել են թիրախավորել Սև ծովում գտնվող ռուսական նավերին, հայտարարել է Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին (Մադյար)։ Նրա խոսքով՝ Ազովի ծովում նախնական փուլն արդեն ավարտվել է, և հիմա հերթը Սև ծովինն է։


Վերջին 9 օրվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերն Ազովի ծովում հարվածել են ռուսական ստվերային նավատորմի 116 նավի: Իսկ Սև ծովում հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը հարվածել են 20 ռուսական նավերի՝ 17 նավթատարի, երկու գազատարի և մեկ քարշակի։


Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ Կիևի գործողությունները որակել է ահաբեկչություն: «Սա նույնիսկ ծովահենություն չէ` այն, ինչ անում է ուկրաինական ռեժիմը։ Ծովահենները թալանում են և ավարը վերցնում։ Իսկ այստեղ` ոչ իրենց, ոչ ուրիշներին, ուղղակի վնաս հասցնել ու վախեցնել: Սա զուտ ահաբեկչություն է, որը կատարվում է ոչ միայն Ազովի ծովում և Սև ծովում, ի դեպ, նաև Աֆրիկյան մայրցամաքում»,- հայտարարել է Լավրովը։


Իր Telegram ալիքում Բրովդին պատասխանել է այդ մեղադրանքներին։ «Ոչ մի ծովահենություն, Լավրով, պարզապես բիզնես է։ Ձեր, արյունալի բիզնեսը»,- գրել է ուկրաինացի հրամանատարը։

Leave a comment