Չնայած ԵՄ-ում առկա խնդիրներին՝ եվրաինտեգրումը մնում է Վրաստանի նպատակը․ Կոբախիձե

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չնայած Եվրոպական Միությունում առկա խնդիրներին, եվրաինտեգրումը մնում է Վրաստանի նպատակը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում արժեզրկվում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը և լրատվամիջոցները, և այս միտումը շարունակվում է։

«Մենք պետք է ուշադիր հետևենք զարգացումներին և հույս ունենանք, որ Եվրոպական Միությունը կգտնի ուժ՝ իրեն վերաթարմացնելու համար։ Մենք կարծում ենք, որ Միության բացասական միտումները կփոխվեն դեպի լավը։ Այդ դեպքում Վրաստանը, բնականաբար, կհետաքրքրվի Եվրամիությանը միանալով»,- հավելել է Կոբախիձեն։

Leave a comment